National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.10.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում
1 / 4

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Պատգամավորները հաստատել են աշխատակարգը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեության, գործող սակագների հիմնավորվածության վերաբերյալ հարցադիմումների լրամշակված ցանկը:

Հանձնաժողովը քննել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ ՀէՑ-ի գործունեության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված տեղեկատվությունը:

Որոշում է կայացվել հաջորդ նիստին հրավիրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրինությանը՝ ընկերության ներդրումային ծրագրի ներկայացման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am